Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էրդողանը կոչ է արել զերծ մնալ սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումների մեջ Իրանին մեղադրելուց

Էրդողանը կոչ է արել զերծ մնալ սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումների մեջ Իրանին մեղադրելուց
26.09.2019 | 23:05

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել զգուշություն դրսեւորել՝ սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումների մեջ Իրանին մեղադրելիս: «Ես չեմ կարծում, թե ճիշտ կլինի Իրանին մեղադրել»,- ասել է Էրդողանը Fox News հեռուստաալիքին հարցազրույցում՝ հավելելով, որ հարձակումներն իրագործվել են Եմենի մի քանի հատվածներից: «Եթե մենք ամբողջ բեռը բարդենք Իրանի վրա, դա սխալ ճանապարհ կլինի: Եղած ապացույցները անպայմանորեն չեն նշում այդ փաստը»,- ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ